Քարին տակում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել

Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև Ադրբեջանի կողմից գրավված Քարվաճառում անցած գիշեր իրենց զինծառայողի մահվան մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի կողմից գրավված Քարին տակում այսօր ականի պայթյունի զոհ են դարձել երկու ադրբեջանցիներ։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թե ինչ պայմաններում է տեղի ունեցել պայթյունը, չի հաղորդվում։
Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև Քարվաճառում անցած գիշեր իրենց զինծառայողի մահվան մասին, ինչը հենց ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի հետևանքն է։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը լռեցվել էր։ Հայկական կողմից տուժածներ չկան։