ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, ով բացմանը ելույթ է ունեցել։
Երկօրյա քննարկումների օրակարգում են ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր։
Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան 100 երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին: