Փաշինյանի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից. նա նախարար կնշանակվի՞

Ռոմանոս Պետրոսյանի ազատման մասին լուրերը սկսեցին պտտվել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, որոնց արդյունքում Պետորսյանի ազդեցության գոտի համարվող Կոտայքի մարզում հաղթանակ տարավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սիմիդյանն առաջիկայում նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար:
Կարեն Սարուխանյանը 3 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվել է ԱԻՆ փոխնախարարի պաշտոնից
Մինչ այդ լուրեր էին տարածվել նաև, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվելու է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:
Նշենք, որ Սիմիդյանը վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել այս տարվա օգոստոսին: Սիմիդյանը նաև 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է:
Ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին, նրա ազատման մասին լուրեր սկսեցին պտտվել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, որոնց արդյունքում Պետրոսյանի ազդեցության գոտի համարվող Կոտայքի մարզում հաղթանակ տարավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանի պնդմամբ իրականացված վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ–ի ձայներն էլ ավելի աճեցին:
Ռոմանոս Պետրոսյանն ասել է, թե ովքեր չեն կարող շարունակել ճանապարհն իրենց հետ
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակվել է 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: