Կրակոցները շարունակվում են. Հակոբ Ավետյանը` Նորաբակի ուղղությամբ փոխհրաձգության մասին

Գեղամասար խոշորացված համայնքի համայնքապետ Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական զինուժը Նորաբակի ուղղությամբ կրակ է բացել նաև գիշերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ կրակոցները շարունակվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ Նրա խոսքով` գիշերը ևս բավականին երկար ու ինտենսիվ փոխհրաձգություն է եղել նույն բնակավայրի մարտական հենակետերի ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմից կան զինտեխնիկայի և զինուժի կուտակումներ, բայց հայկական կողմը նորմալ դիմադրում է, բայց թե ինչ հետևանքներ է լինելու...»,- նշեց Ավետյանը։
Ադրբեջանական ԶՈւ–ն հերթական սադրանքն է նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ. ՊՆ
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 16։25-ից սկսած` ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան էլ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ։