«Խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադովը` հայ գերիների վերադարձի մասին

Ռուստամ Մուրադով
Ռուստամ Մուրադով
ՀՌՕ զորքերի փոխհրամանատարը հայտարարել է, որ որպես զինվորական` ինքը հասկանում է, թե ինչ զգացմունքներ են ապրել ռազմագերիները գերության մեջ գտնվելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Ռուս խաղաղապահները վերջնականապես կլուծեն հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ ՏԱՍՍ–ին այս մասին ասել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
Ռուբեն Ռուբինյան
«Գերի ընկնելը լավ բան չէ. այն չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն». Ռուբինյան
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, և հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, դրական միտում կա, կա փոխըմբռնում։ Կարծում եմ, որ այդ հարցն ամբողջությամբ պետք է փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն այդ գործն ավարտին կհասցնեն», – ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիների վերադարձին ուղղված աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահի քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական մարդ` հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացմունքներ են ապրել գերության մեջ գտնվելիս։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ Բաքու մեկնեցինք և վերադառնալով` տեսա արդեն Երևանի «Էրեբունի» օդանավակայան ժամանած զինծառայողների դեմքերը։ Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել», – պատմել է Մուրադովը։

Նա նաև հայտնել է, որ ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման պահից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի տեղի իշխանություններին նրանք ավելի քան 1.9 հազար զոհվածի մարմին են վերադարձրել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 10 հայ ռազմագերիներին Բաքվից տեղափոխող ինքնաթիռը։