Կառավարությունը ստիպված կլինի համաֆինանսավորել Գյումրու փողոցների վերանորոգումը

Ֆինանսական միջոցները նախատեսվել էին դեռ 2021 թվականին ներկայացված բյուջետային հայտով, բայց այդպես էլ չէին տրամադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը»։
2016թ. մայիսի 11-ին ստորագրված 23 840 000 եվրո արժողությամբ ծրագրով նախատեսվում է Գյումրիում ունենալ անվտանգ երթևեկությամբ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։
Սուրեն Պապիկյանը Գյումրիում է. մեկնարկում են 15 փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Ծրագրի ընդհանուր արժեքից 14 600 000 եվրոն վարկային միջոցներ են, մնացածը` դրամաշնորհային։
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ միջոցներից բացի, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է նաև 2021 թվականի ընթացքում համաֆինանսավորում իրականացնել։
Այդ նպատակով ֆինանսական միջոցները նախատեսվել էին դեռ 2021 թվականին ներկայացված բյուջետային հայտով, բայց այդպես էլ չէին տրամադրվել։
Հիմա, փաստորեն, անհրաժեշտություն է առաջացել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարների միջև կատարել վերաբաշխումներ, այլապես Գյումրու վերակառուցման ծրագիրը կարող է հայտնվել վտանգի տակ։
«Փողոցներով որ ման գաս, 1 փոս չես գտնի». Գյումրին է՛լ ավելի գեղեցիկ է լինելու
Այդ է պատճառը, որ կառավարությունը շտապ կերպով փոփոխություն է իրականացնում ընթացիկ տարա բյուջեում` ծրագրի համար հատկացնելով 1 135 613 800 դրամ համաֆինանսավորում։