ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների հարձակման հետևանքով 3 թուրք զինծառայողներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
ՔԱԿ-ի անդամները թուրք զինվորականների վրա են հարձակվել Իրաքի հյուսիսում։ Այդ շրջանում հայտնաբերված թիրախներին օդային հարվածներ են հասցվել։
Հիշեցնենք` Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են իրականացնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր 2015 թվականի հուլիսից ի վեր երկրի ներսում ՔԱԿ 6 հազար անդամների և երկրից դուրս 6,9 հազար անդամների ոչնչացման մասին, թուրք ուժայինների կորուստները գերազանցել են 1,2 հազարը։