Հայաստանի շախմատիստները չեն մեկնի Ղազախստան

Աշխարհի առաջնությունը, 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով, պետք է անցկացվեր դեկտեմբերի 25-30-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը չի կայանա։
Տեղեկությունը Twitter-ում հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ)։
Ղազախստանի մայրաքաղաքում աշխարհի առաջնության չեղարկման պատճառ են դարձել երկրի կառավարության կողմից նոր սահմանափակումները կապված կորոնավիրուսի հետ։
Երկրի շախմատի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել առաջնությունն անցկացնել հաջորդ տարի:
Հայ շախմատիստները զիջել են Եվրոպայի ապագա չեմպիոններին
Նշենք, որ աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը պետք է կազմեր 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Նուր-Սուլթանում արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեին Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
ՖԻԴԵ-ն այժմ ուսումնասիրում է աշխարհի առաջնության անցկացման այլընտրանքային տարբերակները։