Հայաստանի նախագահը հանդիպել է Կատարի շեյխուհու հետ

Մատենադարանում պահպանվում են տասնյակ հազարավոր իսլամական ու արաբական ձեռագրեր ու գրքեր, կարևորվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Կատարում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը Հայաստան և ցուցաբերված ջերմ ընդունելությունը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ
Ողջունելով շեյխուհու անձնական ջանքերը հատկապես կրթության, գիտության ոլորտներում և իրականացրած նշանակալի ծրագրերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կան համագործակցության մեծ հնարավորություններ և ընդհանուր ու համընկնող հետաքրքրություններ։
Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, պահպանվում են տասնյակ հազարավոր իսլամական ու արաբական ձեռագրեր ու գրքեր, կարևորվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մասնագետների փոխանակումը, փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել աշխատանքային խմբի գործունեությունը վերսկսումը, քանի որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները համավարակի հետևանքով որոշակիորեն առկախվել են։
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը։