Հայաստանի խորհրդարանը հաստատեց 2022թ–ի պետական բյուջեն

ՀՀ Ազգային ժողով
Դահլիճում քվեարկության պահին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ կայացած քվեարկությամբ հաստատեց 2022թ–ի պետական բյուջեի նախագիծը։
Գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ` 19, ձեռնպահ` 1։
Որպեսզի մարդը սովից չմահանա, նրան 75 500 դրամ է պետք. ԱԺ–ն քննարկում է 2022թ–ի բյուջեն
Նշենք, որ դահլիճում քվեարկության պահին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին։
2022թ–ի բյուջեն 2021թ–ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի առաջին տարվա բյուջեն է։
Այս տեսակետից ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Sputniik Արմենիային տված հարցազրույցում հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բնորոշել էր իբրև «մեկնարկային»։
Նշենք, որ 2022թ-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի 0.9 տոկոսով` մինչև տարեվերջ հասնելով ՀՆԱ-ի 23.4 տոկոսին։
Դեֆիցիտը կկազմի ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, իսկ պետական պարտքը` 60.2 տոկոս` տարեվերջին։
Գլխավոր ֆինանսական փաստաթղթի համաձայն` 2022թ–ին Հայաստանի ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188.5 մլրդ դրամ, կամ ՀՆԱ–ի 28.7 տոկոսը, որը 2021թ–ի ծախսերից 18.2 տոկոսով ավելի է։
Պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը զգալի կաճի. Փաշինյան
Կապիտալ ծախսերը նախատեսված են շուրջ 350 մլրդ դրամ, որոնց հիմնական մասը կուղղվեն ոռոգման համակարգի արդիականացման ու ջրամբարաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման, ինչպես նաև ճանապարհաշինական ծրագրերին։