ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցում հրդեհ է բռնկվել «Hyundai» մակնիշի մեքենայում։ Վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են դեկտեմբերի 9-ին, ժամը 12:43-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:01-ին, մարվել՝ 13:07-ին:
Մասամբ այրվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա.) բեռնախցիկը և հետնամասի աջ դուռը։