Թուրքիան չի ընդունում ԵՄ որոշումները` իրավապաշտպան Օսման Քավալայի վերաբերյալ․ Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իրավապաշտպանին ազատ արձակելու Եվրամիության կոչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիանհաշվի չի առնում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան Օսման Քավալայի և ընդդիմադիր քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ ԵՄ-ում կայացված որոշումները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է ինքնաթիռում՝ Քաթար կատարած այցից հետո վերադարձի ճանապարհին։
Ավելի վաղ հրապարակվել էր ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչի հայտարարությունը, որում Եվրամիությունն Անկարային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին:
Առաջարկ «Թուրքական ավիաուղիներից». ինչո՞ւ է Քլունին հրաժարվել 1 օրում 35 մլն վաստակելուց
«Մենք չենք ճանաչում Քավալայի և Դեմիրթաշի նկատմամբ Եվրոպական միության ընդունած որոշումները։ Մենք համարում ենք, որ այդ որոշումները չկան»,-ընդգծել է Էրդողանը։
2016-ի նոյեմբերին թուրքական իշխանությունները ձերբակալել էին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավորների, այդ թվում՝ Դեմիրթաշին և կուսակցության մեկ այլ համանախագահի՝ Ֆիգեն Յուքսեքդաղին։ Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։ Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքները։
Ինչ վերաբերում է Քավալային, ապա ավելի վաղ Ստամբուլի դատարանը պահպանել էր Թուրքիայի կառավարության տապալման փորձին մեղսակից լինելու մեղադրանքով ձերբակալված հայտնի իրավապաշտպանի խափանման միջոցը: Քավալան Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում՝ թուրք և հայ ազգերի հաշտեցումն ու քրդական հարցի խաղաղ լուծումը:
Թուրքական լիրան կրկնակի արժեզրկվելով՝ մոտենում է հերթական հակառեկորդին
Չնայած կառավարության տապալման փորձին մասնակից լինելու մեղադրանքով թուրքական դատարանն ավելի վաղ արդարացրել էր Քավալային, սակայն նույն օրը ևեթ Ստամբուլի դատախազությունը նրան կալանավորելու նոր հրաման էր տվել: Քավալային նոր մեղադրանքներ էին ներկայացվել, այս անգամ՝ Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար։