Շիրակցի գերիների հարազատները նույնպես բողոքի ակցիա են անում Գյումրիում

Շիրակի մարզպետարան, արխիվային լուսանկար
Մարդկանց զայրացրել է Ալեն Սիմոնյանի ասածը, նրանք հավաքվել են Շիրակի մարզպետարանի
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են անում մարզպետարանի շենքի մոտ։ Նրանք մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպում են պահանջում։
Գերեվարվածների հարազատներին զայրացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Անհետ կորածների և գերիների ծնողներն ու հարազատները երեկոյան հավաքվեցին կառավարության շենքի դիմաց, այնուհետև փակեցին Հանրապետության հրապարակ տանող փողոցները։