ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի– Sputnik. Քիչ առաջ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Հայաստան։
Hraparak.am–ը գրում է, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։
Սակայն Sputnik Արմենիայի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պատվիրակությունը որևէ կապ չունի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հետ. ՌԴ ներկայացուցիչների այցն աշխատանքային է, նրանք Երևան են եկել ծառայողական հարցերով։