ՊՆ–ն պայմանագիր է կնքել Համլետ Բատիկյանի հետ

Պաշտպանության նախարարություն
Համլետ Բատիկյանը մինչ այս ղեկավարել է փոխվարչապետի գրասենյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը ստանձնել է Համլետ Բատիկյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նշված պաշտոնը զբաղեցնելու համար Բատիկյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել:

Համլետ Բատիկյանը ծնվել է 1988թ. մայիսի 9-ին Գավառ քաղաքում: Բարձրագույն կրթություն է ստացել 2004-2008 թվականներին։ Մինչ այս եղել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։
Նոր պաշտոնում նա փոխարինում է Արթուր Սարգսյանին, որն աշխատանքից ազատվել էր այս տարվա դեկտեմբերի 8-ին։
ՊՆ պաշտոնյաների միջոցով քաղաքացին «1000 դրամների» հիմնադրամից ապօրինի գումար է ստացել