ՊՆ պաշտոնյաների միջոցով քաղաքացին «1000 դրամների» հիմնադրամից ապօրինի գումար է ստացել

Դեպքի առթիվ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ պաշտոնատար անձինք 2021թ. հունվարին գերիների և անհետ կորածների անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ. Ա.–ի տվյալներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը
«Այս ամենն առաջացրել է ծանր հետևանքներ` առանց բավարար հիմքերի Ռ.Ա.-ի ընտանիքի անդամներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մինչ օրս փոխանցվել է 2.700.000 ՀՀ դրամ գումար»,– նշում են ՊՆ–ից:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: