Ի՞նչ է առաջարկել Պուտինը Բայդենին

Կրեմլ
Ռուսաստանի նախագահը հանդես է եկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել է զրոյացնել դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող սահմանափակումները։ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջանորդների բանակցություններից հետո այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմն առաջարկել է զրոյացնել դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող բոլոր սահմանափակումները, ինչը կարող է ծառայել նաև երկկողմ հարաբերությունների այլ ասպեկտների կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Պուտինի և Բայդենի բանակցություններն ընթացել են առցանց ձևաչափով և շարունակվել շուրջ երկու ժամ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի թեման, անդրադարձել կիբեռանվտանգությանը, ռազմավարական կայունությանը, խոսել Իրանի մասին։
Պուտինը Բայդենին ասել է, որ ՌԴ-ին երաշխիքներ են հարկավոր