ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Space X ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը պաշտոնապես անօթևան է դարձել․ նա վաճառել է Հիլսբորոյի (Կալիֆոռնիա) իր առանձնատունը։ Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Ամերիկացի միլիարդատերն իր անշարժ գույքը 32 միլիոն դոլարով վաճառել է անհայտ գնորդին։ 19 հա տարածքով առանձնատունը նրա վերջին տունն էր, քանի որ նահանգում գտնվող իր մնացած անշարժ գույքը նա ավելի վաղ էր վաճառել։ Մինչ այդ Մասկը խոստացել էր ազատվել իր ունեցած անշարժ ունեցվածքից։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Guignécourt անվանումով հայտնի հարյուրամյա դղյակը Մասկից շատ առաջ հարուստ պատմություն է ունեցել։ Այն 1912թ․-ին կառուցել է ֆրանսիացի կոմս Քրիստիան դը Գինիեն, որն ամուսնացած է եղել «ոսկե տենդի» ժամանակաշրջանի կալիֆոռնիացի հարուստ ժառանգորդուհու հետ։