ՀԱՊԿ երկրների ԳՇ–ները հստակեցրել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմական կոմիտեի նիստին։ 2021թ.ապրիլի 14, Մոսկվա
Քննարկվել են Հայաստանի նախագահության ժամանակահատվածում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները կազմակերպության ռազմական կոմիտեի նիստում որոշել են 2022 թվականին կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները։ Տեղեկությունը հայտնել է կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հաստատվել է ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների բնույթի միասնական ըմբռնումը: Պայմանավորվել ենք համակարգել դրանք չեզոքացնելու համատեղ գործողությունները և կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը»,-ասել է Գերասիմովը` ամփոփելով խորհրդակցության արդյունքները, որը, նրա գնահատմամբ, կառուցողական է եղել։
Ակտիվացնել երիտասարդների հետ աշխատանքը. ՀԱՊԿ անդամ ԱԳՆ–երը`ահաբեկչությանը հակազդելու մասին
Քննարկվել են հաջորդ տարի՝ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում, ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները և հանձնարարականներ են տրվել դրանց իրականացման ուղղությամբ:
ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ սահմանվել է «ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար զինվորական դիտորդների և շտաբների սպաների պատրաստման ուղղությամբ» աշխատանքի կարգը:

«Քննարկվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2021» զորավարժությունների անցկացման արդյունքները։ Որոշումներ են ընդունվել կազմակերպության հավաքական ուժերի տվյալ բաղադրիչի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ»,-ասել է Գերասիմովը։

Նիստում հավանության է արժանացել նաև Միխայլովի ռազմական հրետանային ակադեմիայի գործունեությունը՝ որպես հրթիռային զորքերի և հրետանային մասնագիտություններով ՀԱՊԿ անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային կազմակերպություն:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: