Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2021/2022-ի էլիտ ռաունդում

Ավելի վաղ անցկացվել էր Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 8-ին կայացել է ՈւԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի 2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։
Ավելի վաղ անցկացվել էր ՈւԵՖԱ Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։