ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հոնկոնգի համալսարանն այսօր հրապարակել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատկերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ բժշկական ֆակուլտետի գիտնականները, այդ թվում՝ պաթոլոգիայի և վարակաբանության ոլորտի մասնագետները, կարողացել են կապիկի երիկամների բջջի էլեկտրոնային միկրոլուսանկար (Vero E6) անել SARS-CoV-2 «օմիկրոն» տարբերակով վարակվելուց հետո: Համալսարանը հրապարակել է պատկերի խոշոր ու փոքր տարբերակները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոնկոնգի համալսարանի մանրէաբանության ամբիոնի հետազոտողներին հաջողվել է օմիկրոնն առանձնացնել կլինիկական նմուշներից, ինչը թույլ կտա նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակել ու արտադրել:
Կորոնավիրուսային հիվանդության նոր մանրէահիմքը S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։
Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է ՁԻԱՀ–ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։
Ученые из Университета Гонконга опубликовали электронную микрофотографию омикрон-штамма
Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարել է «մտահոգիչ» ու այն անվանել հունական «Օմիկրոն» տառով։ Դրանով կարող են վարակվել թե՛ Covid-19-ով վարակվածները, թե՛ պատվաստվածները։