ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:
Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք: