2016թ–ին ԼՂ–ն կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր հնարավորությունները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իրենք պատրաստ են եղել հանձնելու Ղարաբաղի 7 շրջանները, բայց Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ ընդդիմությանը մեղադրեց Արցախը Ադրբեջանին զիջելու մեջ։
Սևակ Ամրոյանի և Սոնա Ռուբենյանի «խելահեղ տանգոն» հետևորդների մոտ հարցեր է առաջացրել
«Ձեր ժամանակ դուք ընդունել եք, որ դա Ադրբեջան է. հերի՛ք է մանիպուլյացիաներով զբաղվեք։ Լավ, էդ բանակցային բովանդակությունը մի օր բացվելո՞ւ է, թե՞ չի բացվելու»,– ասաց Փաշինյանը` խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերին մեղադրելով նրանում, որ մինչ օրս չեն ներկայացրել, թե իրենք ինչ տարբերակով կկանխեին պատերազմը։

«Առաջարկում եմ` գնացեք, մտածեք ու ասեք` 2018–ի դրությամբ կանեիք սա, սա, սա ու դրա արդյունքում կկանխեիք պատերազմը»,– ասաց վարչապետը,– ես, այո՛, ասում եմ` պատերազմը կանխելու տարբերակը մեկն էր` տարածքների հանձնումն առանց կարգավիճակի ճշգրտման։ Պատասխանատու ասում եմ` 2018թ–ին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու` չուներ ոչ մի տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել, դավաճանների իշխանությունը։ Դուք, որ բանակը թալանել եք, որ երկիրը թալանել եք»։

Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացում «աղետ» է գրանցվել 2016թ–ին, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները։
ՀՀ վարչապետը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իրենք պատրաստ են եղել հանձնելու Ղարաբաղի 7 շրջանները, բայց Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում։