Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Սլովան» ակումբի հետ

Տիգրան Բարսեղյան
Ակումբի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը դարձել է սլովակական «Սլովան» ակումբի ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հաջողություն ենք մաղթում Տիգրանին նոր ակումբում», - ասված է գրառման մեջ։
Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։
Տիգրան Բարսեղյանը նախկինում խաղացել է ղազախական «Աստանայում», հայկական «Բանանց», «Գանձասար» և «Միկա» ակումբներում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղում է կիսապաշտպանի դիրքում։
Հայաստանը 10 մարզիկով կներկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությանը