Քոչարյանի անունից Գյումրիում ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Ծաղկեպսակը դրվել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում տեղադրված հուշաձանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում ծաղկեպսակ է դրվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի Facebook-ի էջից։
Ծաղկեպսակը դրվել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում տեղադրված հուշաձանի մոտ։
Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազարը, իսկ անօթևան է դարձել 514 հազար մարդ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: