ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ դրանք տևել են երկու ժամ:
Հանդիպումն ընթացել է տեսակապի փակ ալիքով։ Լրագրողներին ցուցադրել են շփման առաջին կադրերը, այնուհետև հանդիպումն անցել է փակ ռեժիմով:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բավական հանգամանալից և տևական տեսակոնֆերանս է լինելու:
Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։ Առաջին բանակցությունները՝ առկա ձևաչափով, Ժնևում էին անցկացվել այս տարվա հունիսին։
Նշենք, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել 2022թ․-ին։