ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի հարավ-արևելքում անհայտ անձը կրակ է բացել բազմաֆունկցիոնալ կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ren.tv–ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Նովոկուզմինսկի 1–ին փողոցում։ Մահացել է երկու մարդ, մեկը կենտրոնի աշխատակից է, մյուսը` այցելու, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։
Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Ականատեսների խոսքով` տղամարդը մտել է շենք և անմիջապես սկսել է կրակել։ Դրանից հետո կենտրոնի բոլոր այցելուներին տարհանել են, իսկ հարձակվողին հաջողվել է ձերբակալել։
«Baza» Telegram–ալիքի տվյալներով` կա 4 վիրավոր, նրանցից մեկը երեխա է։