Մոսկվայում տեղացած աննախադեպ ձյունը մեծ խցանումների պատճառ է դարձել

Մոսկվայում հետպատերազմյան պատմության ընթացքում տեղացած ամենաուժեղ ձյան պատճառով խցանումներն ավտոճանապարհներին հասել են 8 բալի։
Sputnik
Մոսկվայում տեղացած առատ ձյունը մեծ խցանումների պատճառ է դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են ավտոբուսների և երթուղայինների երկար հերթերի պատճառով առաջացած խցանումները։
Խցանումներ են նկատվում մայրաքաղաքի հարավում, արևելքում և հյուսիս–արևմուտքում։ Խցանումներ են նաև մարզերից մայրաքաղաք մտնող մայրուղիներից շատերի վրա, փոքր–ինչ դժվարանցանելի են Վոլոգրադսկի պողոտան, Յարոսլավսկի և Լենինգրադսկի մայրուղիները։
Կանխատեսման համաձայն` երեկոյան կարող մինչև 14 սմ տեղումներ գրանցվեն, իսկ առաջիկա երկու օրը` ամսական նորմայի 1/3–ը։ Տրանսպորտի պատասխանատուները խնդրում են վարորդներին այսօր հրաժարվել մեքենաներով երթևեկելուց։