Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. զոհ կա

Իրանի և Ադրբեջան սահման
Նախնական տեղեկություններով` սահմանախախտներից մեկը սպանվել է, իսկ մյուսը` փախել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փոխհրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։
Նախնական տեղեկություններով` սահմանախախտներից մեկը սպանվել է, իսկ երկրորդը` փախել։
Հերթական հրաձգությունը Իրան–Ադրբեջան սահմանին. սահմանախախտներից մեկը տեղում սպանվել է
Այսօր՝ ժամը 16:00-ին, երկու սահմանախախտ փորձել են Իրանից անցնել Ադրբեջան։ Սահմանապահները նրանց հրամայել են կանգ առնել, ինչին սահմանախախտները չեն ենթարկվել։ Նրանք 2 ծանրոց են նետել և փորձել փախչել դեպքի վայրից:
Սահմանապահները սկսել են հետապնդել սահմանախախտներին և նախազգուշական կրակ են բացել։
Արդյունքում նրանցից մեկը սպանվել է։
Փոխհրաձգություն իրանա–ադրբեջանական սահմանին. 2 ադրբեջանցի են սպանվել
Ներկայում միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանրոցներում, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրում, եղել է «Marlboro» «Kent» «More» տեսակի 4270 տուփ ծխախոտ։
Իրանական կողմը տեղեկացված է տեղի ունեցածի մասին։