ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ` փոփոխություններ են կատարվել Հայաստանից Նիդեռլանդներ ճամփորդելու ընթացակարգում։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։
Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդեռլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ (շատ բարձր ռիսկային երկրների գոտուց կտեղափոխվի բարձր ռիսկային գոտի)։
Հայաստանից Նիդեռլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։