ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Անհետ կորածների և գերիների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ ասածների առնչությամբ։
«Իմ էրեխեն դասալիք չի, ինքը կռվել է մինչև վերջին փամփուշտը, ու հայտնի չէ, թե այս պահին որտեղ է։ Իմ տղան այնպես է կռվել ու այնքան բան է արել, որ իրենք բոլորով հավաքվեն, չեն կարող անել։ Կարող են հարցնել իր հետ ծառայած բոլոր տղաներին։ Իմ երեխային դասալիք է ասում մի մարդ, որը ոտքից գլուխ դասալիք է»,– ասաց անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը։
Նա նաև հայտնեց, որ արդեն առաջիկայում իրենց կմիանան անհետ կորածների ու գերիների` մարզերում ապրող հարազատները։
Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք` այսօր համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում Ալեն Սիմոնյանն ասում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։