«Համարում եմ, որ գերիներն արդեն չկան». սկանդալային տեսանյութ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աղմկահարույց հայտարարություն է անում գերիների մասին։
Ի դեպ, տեսանյութը դիտելուց պարզ է դառնում, որ այն արվել է գաղտնի` առանց ԱԺ նախագահի իմացության։

«Մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, սակայն այդ գերիներին ես համարում եմ, որ արդեն իրենք չկան։ Երբ տեռորիստն ինքնաթիռ է վերցնում, Իսրայելը չի բանակցում տեռորիստի հետ, խփում է այդ ինքնաթիռը»,–ասում է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը, կարծես, ինչ–որ կոնկրետ դեպքի մասին է խոսում, քանի որ դիմացինին հարցնում է` գիտի՞, թե ովքեր են «այդ գերիները»։ Սիմոնյանի խոսքով` դրանք այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել։
Հայ գերիներին Հայաստան բերեց Ռուստամ Մուրադովը. լուսանկարներ
«Ես սա բարձր չեմ կարող ասել։ Գերիների ծնողներն էլ գիտեն, որ այդ մարդիկ դասալքություն են արել` իրենք զենքը դրել և փախել են` հայտնվելով գերության մեջ»,–ասում է Սիմոնյանը։
Հավելենք, որ տեսանյութում հատվածաբար է ներկայացվում Սիմոնյանի խոսքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր` ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։
Նա նշել էր` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։
Փաշինյանի այս հայտարարությունը քննարկման և քննադատության տեղիք էր տվել։