«Հայաստան» դաշինքն այս անգամ չառաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը

Արթուր Ղազինյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն արդեն 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չի առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հապաղում է Ղազինյանի պատճառով. Քոչարյան
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` հայտարարելով, որ այդ պատճառով այսօրվա նիստը, որի օրակարգում միայն մեկ հարց է, հետաձգվում է մեկ շաբաթով։

«ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով մենք հաջորդ շաբաթ կհրավիրենք հաջորդ արտահերթ նիստը և կտանք իրավական լուծումներ այս խնդրին»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն արդեն 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել նրան։
Անհաջող նռնականետման չհանձնած «զաչոտ». Անդրանիկ Քոչարյանը` Ղազինյանին չներելու մասին
Արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն առայսօր փոխնախագահ չունի։ Այդ պաշտոնը ԱԺ կանոնակարգ օրենքով պատկանում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը։