ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։00-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածը նշված փողոցի բնակիչ, 36-ամյա Տիգրան Տ.-ն է։
Պարեկներն էլ այդ ընթացքում պարզել են, որ վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցում գործող բենզալցակայանի հարևանությամբ։
Վիրավորը բնակարանից է տեղափոխվել հիվանդանոց։ Այնտեղ՝ աստիճանների դռան փականի վրա, հայտնաբերվել են արնանման հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Տ.-ն վնասվածքներ է ստացել պարանոցի և ազդրի հատվածում։