ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր–Դիլիջան և Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ նշում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արարատի տարածաշրջանի Երասխավանի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-300 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: