ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում: Տեղեկությունը հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:
«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների նախաձեռնած կինոմրցույթի հարթակ է, որտեղ հիմնականում ուշադրություն են դարձնում կարճամետրաժ ֆիլմերին` փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է հայ ռեժիսորին նշված մրցանակին արժանանալու կապակցությամբ: