Ազգային ժողովում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը

Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնակը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է: Այնուհետև կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազարը, իսկ անօթևան է դարձել 514 հազար մարդ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: