Արդարադատության նախարարը Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ խոսել է հայ ռազմագերիներից

Անդրեասյանն ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Երևանում ընդունելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին, խոսել է նրանց հետ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Անդրեասյանն ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
ՌԱԴԻՈ
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. ինչ սպասել Հաագայի դատարանից
Կարեն Անդրեասյանը նաև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։
ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը կարևորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը, անդրադարձ է կատարվել վերջին ՏԻՄ ընտրություններին։
ԵԽ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է Աշոտ Հարությունյանի և Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները և դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել, ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։