ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ անմեղ զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են Արցախի նախաահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արայիկ Հարությունյանին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազարը, իսկ անօթևան է դարձել 514 հազար մարդ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: