ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
EMSC-ի տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 21.46-ին (Երևանի ժամանակով` 00.46-ին), օջախը եղել է 8 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 47 կմ դեպի հյուսիս (Վանում մոտ 371 հազար մարդ է ապրում):
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: