Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Սոնա Ռուբենյան
Սոնայի ու նրա ընտրյալի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երգչուհի Սոնա Ռուբենյանն Instagram–ի իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Փարիզի հայտնի Մոնմարտր Սակրե Կյոր բազիլիկ տաճարի ֆոնին:
Լուսանկարում Սոնան ամուսնու՝ Էմիլի հետ է։
Զույգը Ֆրանսիա է մեկնել հարսանյաց արարողությունից հետո:
Երգչուհին չի մեկնաբանել լուսանկարը, սակայն հետևորդներն այն ողողել են գովեստի խոսքերով՝ երիտասարդներին բնորոշելով որպես գեղեցիկ զույգ։
Հարսի քող, երգ ու պար. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. տեսանյութ
Հիշեցնենք` Սոնայի ու նրա ընտրյալի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ին Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։