Սննդաբանն ասել է՝ ինչ պետք է ուտեն սրտի հիվանդություն ունեցողները

Մրգեր
Սրտի հիվանդություն ունեցող մարդիկ պետք է օրական առնվազն 500 գրամ բանջարեղեն ու միրգ օգտագործեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր - Sputnik. Սրտի հիվանդություն ունեցող մարդիկ պետք է բացառեն այն մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, տրասնճարպեր ու շաքար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է բժիշկ-սննդաբան Աննա Կոնովալովան։
«Առաջին հերթին պետք է հրաժարվել մսի և թռչնամսի ճարպոտ տեսակներից, յուղոտ կաթնամթերքներից, խորը վերամշակման ենթարկված մթերքից։ ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել կալորիականության մինչև 10 տոկոս չափով հագեցած ճարպեր ու մինչև 1 տոկոս տրանսճարպեր», — ասել է նա:
Գերմանացի բժիշկները նշել են հարբուխի բուժման 4 սխալները
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետևել նաև աղի քանակին (օրական առավելագույնը 5 գրամ)։ Շաքար պարունակող մթերքը պետք է կազմի օրական կալորիականության 5-10%-ը։

«Դրանք են շաքարը, այլև մեղրը, մուրաբաները, ջեմերը, օշարակները, կոնսերվացված հյութերը», — ասել է Կոնովալովան:

Աննա Կոնովալովան նշել է, որ թույլ սիրտ ունեցող մարդկանց ճաշացանկում հարկավոր է ներառել օրական առնվազն 500 գրամ բանջարեղեն ու միրգ, ձավարեղեն, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, միս ու թռչնամիս, ընկույզ, սերմեր: Շաբաթը առնվազն երկու-երեք անգամ պետք է ձուկ ու ծովամթերք ուտել։