Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում դիակ է հայտնաբերվել

Ջրամբար, արխիվային լուսանկար
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչի դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 5-ին տեղեկություն էր ստացել, որ 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, բայց մթի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Երևանի կենտրոնում, աղբարկղի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել. լուսանկարներ
Ա․ Հ․-ի դին հայտնաբերվել է այսօր:
Ըստ ԱԻՆ–ի` որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։
Ինչպես է շտապօգնությունը տեղափոխում Երևանի կենտրոնում հայտնաբերված դիակը