ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ճանաչված երգիչ Ֆիլիպ Կիրկորովի իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին news.ru–ի հետ զրույցում վստահեցրել է, որ երգիչը ճանապարհային ոստիկանության չվճարված տուգանքներ չունի և դրանք չվճարելու համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Կիրկորովին մինչև 15 օր ժամկետով վարչական կալանք է սպառնում ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու պատճառով:
«Ֆիլիպն ինքը գրեթե երբեք մեքենա չի վարում, նա վարորդի հետ է երթևեկում, այդպես հարմար է», - ընդգծել է Դոբրովինսկին։
Փաստաբանը կապ է հաստատել նաև երգչի հաշվապահի հետ և պարզել, որ ամեն ինչ վճարված է։ Նրա խոսքով` տարածված լուրը հնացած է։
«Կարծում եմ` նիստը 15 րոպեից շատ չի տևի, եթե ընդհանրապես կայանա։ Բոլոր տուգանքները վճարված են», - ասել է փաստաբանը։
Նշեն, որ ըստ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի` երգչի նկատմամբ 90 վարչական արձանագրություն է կազմվել ճանապարհային տուգանքների վճարումից խուսափելու համար։ Արձանագրությունների քննությունեւ տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:
Մոսկվայի պետավտոտեսչության կազմած արձանագրություններից յուրաքանչյուրի համար Կիրկորովին պատիժ է սպառնում առնվազն վարչական տուգանքի տեսքով (չվճարված գումարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան հազար ռուբլի):
Նախատեսված առավելագույն պատիժը մինչև 50 ժամ պարտադիր աշխատանքներին ներգրավելն է, ինչպես նաև մինչև 15 օր ժամկետով վարչական կալանքը:
Կիրկորովը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավապահների պահանջները։
Ura.ru տելեգրամյան ալիքի տեղեկություններով` արտիստը շատ է զարմացել, երբ իմացել է, որ իրեն ձերբակալություն է սպառնում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և 90 տուգանք չվճարելու համար։