Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված ավտոմեքենան

Այրված ավտոմեքենա
Դեպքի վայր մեկնած փրկարարները կարճ ժամանակում մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է դեկտեմբերի 6-ին` ժամը 01:09-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Գյումրիում ավտոտնակներ են այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:37-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 50 քմ) և ներսում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։
«Ինձ համար մութ է էս ամենը` 500 ոչխարներս ողջ–ողջ այրվեցին». մանրամասներ Լիճքի հրդեհից