ՀՅԴ-ն որոշ համայնքներում կհամագործակցի ընդդիմադիր այլ ուժերի հետ. հայտարարություն

ՀՅԴ
Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար ՀՅԴ–ն շնորհակալություն է հայտնում ընտրողներին և գործընկերներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններում գրանցված հաջողությունների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ առանձին և դաշինքներով հաջողություն է գրանցել 18 համայնքներում և կոալիցիոն ձևաչափով տեղական իշխանություն կձևավորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Նախատեսվում է համագործակցություն ծավալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Շիրակից 12 հաղորդում է ստացվել
«Կայացած ընտրություններն անցան լարված, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանության լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինությունների և ճնշումների պայմաններում: Ակնհայտ է՝ իշխանությունը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականությունը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի ակտիվ դիմադրությունն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղետի առջև կանգնեցրած իշխանությունը մերժված է հանրության զգալի մասի կողմից»,–ասված է հայտարարության մեջ:
Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար ՀՅԴ–ն շնորհակալություն է հայտնում ընտրողներին և գործընկերներին: «Ապազգային իշխանության դեմ մեր պայքարը շարունակվում է. ուժերն առավել համատեղելու դեպքում մեր հայրենիքի ու նրա զավակների համար կբացվեն նոր հնարավորություններ»,–ասված է հայտարարության մեջ:
Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. Խաչատրյանը` ՏԻՄ ընտրությունների մասին
Հիշեցնենք` դեկտեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում ։
Դրանց մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն112 հազար 396 ընտրողիցքվեարկությանըմասնակցելէ472 528 քաղաքացի։