ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 11 շախմատիստներ։
Առաջնությանը կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը կայծակնային շախմատի առաջնությունները:
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: