ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն» ռեստորանի մոտ տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևանի կենտրոնում տղամարդու դիակ է հայտնաբերվել
© Sputnik / Aram Nersesyan
Ըստ հաղորդագրության` պարեկները դիակը հայտնաբերել են ժամը 10:50–ի սահմանում ռեստորանի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ։
Երևանի կենտրոնում տղամարդու դիակ է հայտնաբերվել
© Sputnik / Aram Nersesyan
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Նրա մոտ 73-ամյա Ռ. Գյուլումյանի անունով անձնագիր է հայտնաբերվել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: