«Դուք դրա համար թանկ կվճարեք». Էրդողանը սպառնում է Կիպրոսին

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Կիպրոսի իշխանությանը մզկիթների նկատմամբ «դիվերսիաների չմասնակցել»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը կարծում է, որ Կիպրոսի իշխանություններն են պատասխանատվություն կրում Լառնակայի մզկիթի վրա հարձակում գործելու համար։ Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ դա անպատասխան չի մնա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կիպրոսի ԶԼՄ–ների հաղորդմամբ` դեկտեմբերի 2–ին «հոգեբանական խնդիրներ» ունեցող սիրիացին հրդեհել է Լառնակայի մզկիթը։ Նրան կալանավորել են և տեղափոխել Նիկոսիայի հոգեբուժարան։
«Ցավոք, Կիպրոսի հարավում` Լառնակայում գտնվող մեր մզկիթի դեմ ակցիա է իրականացվել։ Իհարկե այն անպատասխան չի մնա։ Մենք Հարավային Կիպրոսին ասում ենք` մեր մզկիթների նկատմամբ նման դիվերսիաների մի՛ մասնակցեք։ Դուք դրա համար մեծ գին կվճարեք։ Մենք փնտրում ենք դրա հետևում կանգնածին», – լրագրողներին ասել է Էրդողանը։
Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին
Թուրքիայի նախագահի խոսքով` կղզում մզկիթների պահպանությունը պետք է երաշխավորեն Կիպրոսի իշխանությունները։
«Ինչպես և մենք ենք երաշխավոր և պաշտպան հանդիսանում Թուրքիայում գտնվող նրանց (հունական) սրբություններին և եկեղեցիներին, այնպես էլ նրանք պետք է երաշխիքներ տան Կիպրոսում գտնվող մզկիթների վերաբերյալ», – հավելել է Էրդողանը։
Էրդողանը փոխել է Թուրքիայի արտահանման ապրանքանիշը
Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքում ավերվել ու ավերվում են մի շարք քրիստոնեական, այդ թվում` հայկական եկեղեցիներ ու վանքեր։