«Դալմայի» 9-ամյակը նշվել է կարանտինի սահմանափակումների խախտմամբ. տնօրենը կտուգանվի

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոն
Նախատեսված առավելագույն տուգանքի չափը 100-300 հազար դրամն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ որոշում է կայացվել «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի նկատմամբ տուգանք կիրառելու մասին: Առևտրի կենտրոնը տուգանվել է իր 9-ամյակի կապակցությամբ կազմակերպած զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու համար։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հայաստանում կարանտինը երկարացվում է մինչև դեկտեմբերի 20-ը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի ընթացքում ապացուցվել է, որ միջոցառմանը ներկա անձինք չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորություն։
Արդյունքում որոշվել է «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Է․ Խ․-ին ենթարկել տուգանքի՝ որպես խախտում թույլ տված անձի:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով (Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը) նախատեսված առավելագույն տուգանքի չափն է 100-300 հազար դրամը: